Logo

Ռուսական գրախանութներում գրքերը քչացել են․ «Կոմերսանտ»

13:06 / 17.04.2023Գրադարան
null

Ռուսական գրախանութներում առաջարկվող գրքերն ավելի քիչ են, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Focus Technologies-ի տվյալներին։

Որոշ ցանցերում, նշված է հրապարակման մեջ, գրքերը զբաղեցնում են խանութների ընդհանուր տարածքի 20-25%-ից ոչ ավելին: 2022 թվականի համեմատ, ինչպես նշում են շուկայի մասնակիցները, գրքերի մասնաբաժինը նվազել է 10%-ով։

Մասնագետները դա կապում են երկու տարվա ընթացքում գրքերի մոտ 40%-ով թանկացման, ինչպես նաև Ռուսաստանից որոշ օտարերկրյա հեղինակային իրավատերերի հեռանալու հետ։

«Մենք զարգացնում ենք ապրանքների այլ կատեգորիաներ ու դրանք ներառում տեսականու մեջ, օրինակ՝ խանութներից մեկն առաջարկում է վինիլների լայն տեսականի», - նշել են «Республика» խանութների ցանցում։

 

 

fastnews-ads-banner