Logo

Մարիամ Մագդաղենացին և Ջոկերը. Խոակին Ֆենիքսը և Ռունի Մարան կնկարահանվեն «Սառը պատերազմ»-ի հեղինակի նոր ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:52 / 26.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Կղզի ֆիլմ

Խոակին Ֆենիքսը և Ռունի Մարան միացել են լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Կղզի» դրամատիկ թրիլլերի դերասանական կազմին։ Նրանք մարմնավորում են գլխավոր հերոսներին, հայտնում է Deadline-ը: 

Ռեժիսորն առավել հայտնի է «Սառը պատերազմ», «Ստրինգեր» և «Վերջին հանգստավայր» ֆիլմերով: 

Կղզի ֆիլմ-2022

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին։ Զույգը հիասթափվում է ԱՄՆ-ի ժամանակակից հասարակությունից և մեկնում է ամայի կղզի։ Այնտեղ սիրահարները պատրաստվում են կառուցել իրենց անձնական դրախտը, սակայն նրանց անդորրը խաթարում է միլիոնատիրոջ զբոսանավը։ Զույգի գաղտնի կյանքն այսուհետ դառնում է հանրային սենսացիա։

Կղզով հետաքրքրվում է եվրոպացի կոմսուհի: Նա ցանկանում է այնտեղ շքեղ հյուրանոց կառուցել։ Արդյունքում պատմությունը վերածվում է սիրային եռանկյունու, դավաճանության և, ի վերջո, սպանության:

Պավլիկովսկին ասում է, որ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է իրական իրադարձություններով։

Սակայն «Կղզի»-ն ոչ թե կենսագրական, այլ գեղարվեստական ​​ֆիլմ է։ Նկարահանումները նախատեսված են 2023 թվականին։ Զուգահեռաբար Ֆենիքսը կաշխատի «Ջոկերի» շարունակության վրա, որի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս: Պրեմիերան նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին։ 

fastnews-ads-banner