Logo

Ռոբերտ առեղծվածային տիկնիկի պատմությունը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 30.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
1384785384.jpg.CROP .promo large2 - Ռոբերտ առեղծվածային տիկնիկի պատմությունը

Անաբել տիկնիկից հետո, կամ էլ առաջ, քանի որ այն «տարիքով» ու «պատմությամբ» ավելի հին է, սա հերթական առեղծվածային տիկնիկն է: Նրա հիման վրա  կառուցվել է մի կերպար՝ Չակի տիկնիկը, որը «Մանկական խաղ» սարսափ ֆիլմաշարի գլխավոր հերոսն է: Նրա մասին հյուսվել են առասպելներ, սարսափ հեքիաթներ ու ավելին: Նա Ռոբերտ տիկնիկն է, իսկ սա նրա պատմությունն է: 

1800-ական թվականներին Թոմաս Օտտոն ու իր ընտանիքը տեղափոխվեցին Ֆլորիդայի իրենց նոր տուն: Նրանք բավակին գումար ունեին, ինչը թույլ էր տալիս տան աշխատողներ վարձել: Նրանք, սակայն, վատ էին վերաբերում աշխատողներին, ու երբեմն նույնիսկ ծեծում էին նրանց: Տան տերերը հատկապես վատ էին վերաբերում Հայիթիից եկած իրենց ծառային, որին վարձել էին որդուն՝ Ռոբերտի Էգին Օտտոնին (Էգին) խնամելու համար: Երբ մի օր ընտանիքի անդամները տեսնում են, թե ինչպես է տան աշխատողը բակում զբաղվում սև մոգությամբ, որոշում են վռնդել նրան տանից ու հեռացնել աշխատանքից: Սակայն մինչ հեռանալը կինը Էգին տալիս է մի տիկնիկ, որն ինքն էր պատրաստել:

Երեխաների նման տիկնիկներն այդ ժամանակ այդքան էլ հայտնի չէին, բայց այս մեկը պարզապես տիկնիկ չէր: Էգինը տիկնիկին տալիս է իր սեփական անունը՝ Ռոբերտ, ու նրան իր սեփական շորերը հագցնում: Ռոբերտ տիկնիկն ու Էգինը դառնում են անբաժան ընկերներ: Երեխան տիկնիկին իր հետ տանում էր գնումների, նստեցնում սեղանի շուրջ, կերակրում նրան: Բայց շուտով տիկնիկի ու Էգինի հարաբերությունները  վերածվում են տարօրինակ երևույթի:

Էգինի սենյակից սկսում են ձայներ լսվել. նա խոսում էր տիկնիկի հետ: Տղան իր երեխայական ձայնով ինչ-որ բաներ էր ասում, իսկ որպես պատասխան միանգամայն այլ ձայն էր լսվում: Երեխային հաճախ գտնում էին անկյունում թաքնված, իսկ տիկնիկին անկողնուն կամ աթոռին նստած ու Էգինին նայելիս: Այս ամենը միայն սկիզբն էր:

Տան իրերը սկսում էին այլ վայրերում հայտվել, Էգինի խաղալիքները կոտրվել ու այլանդակվել: Լսվում էր ցածրաձայն ծիծաղ: Երբ այս տարօրինակ դեպքերի համար ծնողները մեղադրում էին Էգինին, նա ասում էր. «Ռոբերտն է արել»:

Շուտով ծնողները սկսում են անհանգստանալ, ու թեև չէին ուզում ընդունել, որ տղան ճիշտ է ասում, որոշում են Ռոբերտ տիկնիկին արկղի մեջ դնել ու պահել ձեղնահարկում: Այդտեղ նա անց է կացնում մի քանի տարի:

cult of chucky 5 27 17 - Ռոբերտ առեղծվածային տիկնիկի պատմությունը
Չակի տիկնիկը, «Մանկական խաղ» ֆիլմաշար

Երբ տունը ժառանգություն է մնում արդեն մեծահասակ նկարիչ Ռոբերտ Օտտոյին, նա որոշում է ձեղնահարկն իր համար արվեստանոց դարձնել: Այն կարգի բերելու ժամանակ էլ Ռոբերտը գտնում է խաղալիքին ու նորից կապվում դրա հետ, չնայած այն բանի, որ կինը մահու չափ ատում էր այն: Էգինը տիկնիկին կրկին իր հետ տանում էր ամենուր: Հենց այս ժամանակահատվածում մահանում է Էգինի կինը: Ասում են՝ նա խելագարվել է տանը շարունակ լսվող ձայներից ու մահացել մինչ օրս անհայտ պատճառներով: Էգինը շուտով հետևում է կնոջը. նկարիչ Ռոբերտ Օտտոն մահանում է:

Ըստ որոշ աղբյուրների, Ռոբերտ տիկնիկը շարունակում էր վախեցնել քաղաքի բնակիչներին: Մարդիկ, ովքեր անցնում էին տան կողքով պնդում էին, որ տեսնում էին թե ինչպես է տիկնիկը սենյակից սենյակ շարժվում: Լսվում էին նաև ծիծաղի ձայներ, չնայած այն բանին, որ այդ տանը մարդ չէր ապրում: Որոշ ժամանակ անց նոր բնակիչներ են տեղափոխվում այդ տուն ու Ռեբերտին կրկին ուղարկում են ձեղնահարկ: Կրկին նա վերադառնում է ու հայտնվում տան տարբեր մասերում, իսկ երբ մի օր տան բնակիչներն արթնանում են ու տեսնում նրան անկողնու մոտ կանգնած՝ դանակը կողքին ու մի տարօրինակ դեմքի արտահայտություն դեմքին, «փախչում» են տնից:

Հետագայում Ռոբերտ տիկնիկին տեղափոխում են Քի Ուեսթի “East Martello” թանգարան, որտեղ նա բնակվում է մինչ օրս: Չնայած նոր վայրին, որտեղ բնակվում է, Ռոբերտի «խաղերը» չեն ավարտվում: Թանգարանի այցելուներն ու աշխատողները պնդում են, որ տեսել են, թե ինչպես է տիկնիկը շարժվում: Նրա ժպիտը, ասում են, հաճախ վերածվում է խոժոռ դեմքի:

Մի անգամ էլ թանգարանի աշխատողներից մեկը պատմել է, որ մաքրել է տիկնիկին, անջատել լույսերն ու գնացել տուն: Հաջորդ առավոտյան, երբ վերադարձել է, տեսել է, որ լույսերը միացրած են, իսկ Ռոբերտը, որի կոշիկները կեղտոտ էին, նստած էր այլ դիրքով: Ոմանք ասում են նաև, որ տիկնիկը անիծում էլ է իրեն ծաղրողներին ու առանց թույլտվության իր հետ նկարվողներին:

Այսօր Ռոբերտ տիկնիկը գտնվում է  “East Martello” թանգարանում՝ իր խաղալիք առյուծը միշտ ձեռքին: Իսկ հավատալ Ռոբերտ տիկնիկ պատմությանը, թե ոչ, որոշեք ինքներդ, բայց զգույշ եղեք՝ չհավատալու դեպքում նրան չծաղրեք:  Robert también conocido como Chucky el muñeco asesino 800x416 - Ռոբերտ առեղծվածային տիկնիկի պատմությունը


fastnews-ads-banner