
տուր
01 Հունվար 1970 - 12:21
- 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է ԱԱ-2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը ելույթ կունենա J խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն իր կարծիքն է արտահայտել Հայաստանի հավաքականի մրցակիցների մասին:
«Գերմանիայի հավաքականի մասին խոսելն ավելորդ է: Մյուս հավաքականները կպայքարեն երկրորդ տեղի համար: Կարծում եմ՝ խմբում երկրորդ հորիզոնականն զբաղեցնելու ռեալ շանս կա:
Ռումինիայի հավաքականն ավանդաբար բարդ մրցակից է: Չեմ կարող ասել՝ ա՞յս կազմն է ուժեղ, թե՞ այն կազմը, որի դեմ մենք խաղացել ենք, բայց մշտապես բարդ է եղել»,- ասել է Արզումանյանը:
Նշենք, որ այս պահին VNews-ի լրագրողներ Ռոբերտ Գասպարյանն ու Արման Աբելյանը մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի ու Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ ուղիղ եթերում քննարկում են Հայաստանի հավաքականի մրցակիցներին:
Արթուր Ոսկանյան. «Հարմար խումբ է՝ մյուս խմբերի համեմատ»
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
