Logo

Ռոբերտ Դաունի կրտսերը մարմնավորում է 4 տարբեր կերպար HBO-ի նոր սերիալում

14:40 / 31.03.2024Լուրեր
null

Ռոբերտ Դաունի կրտսերը մարմնավորում է 4 տարբեր կերպար HBO-ի նոր սերիալում՝ «The Sympathizer»-ում («Ցավակցողը»): Սերիալի պաշտոնական թրեյլերում դերասանը ամբողջությամբ անճանաչելի է: Սերիալը նկարագրվում է որպես «լրտեսական թրիլլեր և միջմշակութային երգիծանք, որը պատմում է Վիետնամի պատերազմի վերջին օրերին կիսաֆրանսիացի, կես վիետնամական կոմունիստ լրտեսի պայքարի, ինչպես նաև նրա նոր կյանքի մասին: Այդ նոր կյանքում նա որպես փախստական գնում է Լոս Անջելես և բացահայտում, որ իր լրտեսական օրերը դեռ չեն ավարտվել»: «The Sympathizer»-ի պրեմիերան նախատեսված է ապրիլի 18-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Դաունի կրտսերն իր կարիերայի առաջին «Օսկար»-ին արժանացավ օրեր առաջ՝ մարտի 10-ին՝ Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» ֆիլմում Լյուիս Շտրաուսի դերի համար (երկրորդ պլանի լավագույն դերասան)։ 

 

 

 

fastnews-ads-banner