Logo

Ռոբերտ Հակոբյանի ծնունդն է այսօր. սիրված դերասանը 60 տարեկան է

08:00 / 17.03.2024Լուրեր
null

«Կյանքի գինը», «Հանուն սիրո», «Երեք կյանք», «Անհասցե ծնվածները», «Ծղրիդի երգը», «Կհանդիպենք անտառի տնակում» և այլ հեռուստասերիալներից հայտնի Ռոբերտ Հակոբյանն այսօր տոնում է 60-ամյակը:

Դերասանը ծնվել է 1964 թվականին, Թբիլիսիում։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի և Թբիլիսիի մի շարք թատրոններում։ Երկար տարիներ խաղացել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում։ 2004 թվականից Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան է։ Մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների Բրեստում, Մոսկվայում, Կալինինգրադում, Տոմսկում և այլն։ Թատերագետների կողմից բարձր գնահատականին են արժանացել նրա «Ամոկ» և «Ձեզ եմ դիմում…» մոնոներկայացումները։ Վերջինս դարձել է Բրեստի «Բելայա վեժա» թատերական փառատոնի դափնեկիր, իսկ Կիևի «Վիդուլյա» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Գրան Պրի»-ի:

2004 թվականից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` «Փշրված շղթա» (Ալի), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Ստեփան), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Սամսոն Ալադյան), Գ.Մոպասանի «Կտակ» (Պարոն Կոշլեն), Ա.Ցագարելիի «Խանումա» (Իշխան Պանտիաշվիլի), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դատավոր), «Աղջիկը` նվեր» (Սևադա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Լիպովեցկի) և այլն: 2012 թվականին նկարահանվել է Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։ 2007 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: 

Ռոբերտ Հակոբյանի կինը՝ Լիլիթ Աբելյանը, ևս դերասանուհի է: Պտուղը ծառից հեռու չի ընկել. դերասանական զույգի դուստրը՝ Մելսիդա Հակոբյանը, ևս ընտրել է թատերաշխարհն ու կինոարվեստը: Այժմ խաղում է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում: 

 

fastnews-ads-banner