Logo

Ռոբերտ Պատինսոնը և Սուկի Ուոթերհաուսն ամուսնացել են

17:34 / 08.01.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սիրահարները տոնակատարություն են կազմակերպել Կարիբյան ծովի կղզիներում՝ հյուրանոցային համալիրի տարածքում։ Հաստատության աշխատակիցը զգացմունքային է խոսել զույգի հարսանիքի մասին: 

Ռոբերտ Պատինսոնը և Սուկի Ուոթերհաուսը ամուսնացել են Ամանորի գիշերը Կարիբյան հանգստավայրում:  «Նրանք այնքան երջանիկ էին. իրենց հետ էր փոքրիկ դուստրը՝ հարսնաքույրի  զգեստով»,- հանգստավայրի մատուցողուհու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը ։

Ռոբերտ Պատինսոնը նախկինում հանդիպել է Քրիստեն Ստյուարտի հետ։ Զույգի հարաբերությունները տևել են երեք տարի։ Սիրահարները բաժանվել են 2012 թվականին: 

Անցյալ տարվա մարտին սիրահարներն առաջին անգամ ծնողներ դարձան: Նրանք աղջիկ են ունեցել։ Անցյալ տարվա հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ դստեր ծնվելուց հետո Ռոբերտն ու Սուկին ամուսնացել են, սակայն հարսանյաց արարողությունը հետաձգել են։
fastnews-ads-banner