
տուր
01 Հունվար 1970 - 19:02


FourFourTwo ամսագիրը հրապարակել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության խորհրդանշական հավաքականը: Ցանկը կազմվել է 1992 թվականից հետո Անգլիայում հանդես եկած խաղացողներից: Հենց այդ թվականից է Անգլիայի առաջնությունը վերանվանվել Պրեմիեր լիգա:
ԱՊԼ-ի պատմության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին: Ֆրանսիացին խփած 228 գոլով «զինագործների» պատմության լավագույն ռմբարկուն է:
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում: Անգլիայում պորտուգալացին 6 տարի է անցկացրել, որոնց ընթացքում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն:
Լավագույն եռյակը եզրափակում է ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը: Անգլիացին 260 գոլ է խփել «Նյուքասլի» ու «Բլեքբերնի» կազմում:
Թոփ-10-ը հետևյալ հերթականությունն ունի.
1. Թյերի Անրի (նախկինում՝ «Արսենալ»)
2. Կրիշտիանու Ռոնալդու (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
3. Ալան Շիրեր (նախկինում՝ «Նյուքասլ»)
4. Ուեյն Ռունի (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
5. Ռայան Գիգզ (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
6. Էրիկ Կանտոնա (նախկինում՝ Մանչեսթեր Յունայթեդ)
7. Սթիվեն Ջերարդ (նախկինում՝ «Լիվերպուլ»)
8. Ֆրենկ Լեմպարդ (նախկինում՝ «Չելսի»)
9. Պատրիկ Վիերա (նախկինում՝ «Արսենալ»)
10. Փոլ Սքոուլզ (նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
ԱՊԼ-ի պատմության լավագույն ֆուտբոլիտսների ամբողջական թոփ-100-ին կարող եք ծանոթանալ այստեղ: