Logo

Ռուբիկ-կուբիկ. Գունավոր խորանարդի ծագումը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 11.06.2019ՄՇԱԿՈՒՅԹ
c234f0ac5ae71c8bb48ce2ac76f90819 - Ռուբիկ-կուբիկ. Գունավոր խորանարդի ծագումը

Ժամանակները փոխվում են ու իսկապես դժվար է ստեղծել մի խաղալիք, որը կարող է սերունդների սիրելին դառնալ ու տարիներով չհնանալ: Ռուբիկ-կուբիկը՝ Ռուբիկի խորանարդը, կարողացել է հյաղթահարել այդ դժվարությունը, միանալ Barbie, Lego ապրանքանիշերին ու արդեն 45 տարի շարունակ մնալ երեխաների և մեծահասակների սիրելի ու նախընտրելի խաղալիքը:

Ռուբիկ-կուբիկը խաղալիք չէր

Ռուբիկ-կուբիկը ստեղծվել է 1974թ.-ին հունգարացի ճարտարապետ Էռնո Ռուբիկի կողմից: Նա սրանով փորձում էր բացատրել եռաչափ տարածության երկրաչափական տեսությունը: «Կախարդական խորանարդը»՝ ինչպես ինքն էր անվանում, ստեղծելուց հետո նա հասկացավ, որ չի կարողանում հավաքել այն: Որքան շատ էր շարժում քառակուսիներն այդքան խառն էին դրանք դասավորվում:

«Այդ կոդը ես ինքս էի ստեղծել, սակայն չէի կարողանում կարդալ այն»,- գրել է նա իր նոթերում:

Նրան չենք կարող մեղադրել, քանի որ այս խորանարդը կարելի է հավաքել անսահման տարբերակներով՝ ավելի հստակ 43 քվինտիլիոն՝ 43,000,000,000,000,000,000 ձևով:  Մեկ ամիս անց և արդեն «սկզբում խորանարդի ծայրերը հավաքելու» մեթոդով նա վերջապես կարողացավ լուծել խնդիրը: Առաքելությունն ավարտված էր, Ռուբիկ-կուբիկը՝ հավաքված:

daac479b 1e12 42e1 b6b8 fdfe710e643f 2060x1236 1 960x380 - Ռուբիկ-կուբիկ. Գունավոր խորանարդի ծագումը

Ռուբիկ-կուբիկը՝ որպես խաղալիք

Որպես խաղալիք այս գունավոր խորանարդն առաջին անգամ ցուցադրվել է 1979թ.-ին Նյուրնբերգի «Խաղալիքների ցուցահանդես»-ի ժամանակ և միանգամից մեծ հայտնություն ձեռք բերել: 1980թ.-ին դրա իրավունքներնը գնեց Ideal Toy Corp խաղալիքների ընկերությունը և արդեն մինչև 2009թ.-ը վաճառվել էր ավելի քան 350մլն Ռուբիկ-կուբիկ՝ դառնալով բոլոր ժամանակների ամենասպառված խաղալիքը: 1980թ.-ին այն նաև ճանաչվել է Տարվա լավագույն գերմանական խաղալիք:

Խաղալիքի սկզբնական տարբերակը երեխաների համար ավելի հեշտ էր հավաքել՝ նրանք պոկում էին գույների փոխարեն դրված կպչուններն ու վերադասավորում դրանք: Սակայն այդ թրենդը «սպանեցին», երբ կպչունների փոխարեն սկսեցին ներկել հենց խորանարդները:

2003թ.-ից սկսած Կուբիկի համաշխարհային միությունը տարբեր մրցույթներ է կազմակերպվում՝ պարզելու՝ ո՞վ է ամենաարագը հավաքում այս խորանարդը, ինչի շնորհիվ էլ խաղալիքը դեռ չի հասցրել «ծերանալ»: Ներկայումս Ռուբիկ-կուբիկն ամենաարագ հավաքող մարդը չինացի Յուշենգ Դուն է, որը 2018թ.-ի Վուհու բաց մրցույթին հավաքել է խորանարդը 3.47 վայրկյանում: 

Նրան կարողանում են հաղթել միայն ռոբոտները. CRubik’s Contraption ռոբոտը ռուբիկ-կուբիկը հավաքում է անհավանական 0.38 վայրկյանում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

rubiks cube record 960x540 - Ռուբիկ-կուբիկ. Գունավոր խորանարդի ծագումը


fastnews-ads-banner