Եվրամիությունը ընդլայնել է պատժամիջոցները ռուս գործարարների, թոփ մենեջերների և քաղաքական գործիչների նկատմամբ։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 48 անձ, այդ թվում՝ դերասան և կատակերգու Միխայիլ Գալուստյանը։
Փետրվարի 24-ին ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը ։ Հստակեցվել է՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 48 ֆիզիկական անձ և 35 կազմակերպություն։ Բացի այդ, ԵՄ ԱԳ նախարարները որոշել են արգելել 13 բանկերի մուտքը SWIFT համակարգ։