Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի ընթացքում խոսել է Ալլա Պուգաչովայի մասին: Ըստ երգչուհու՝ ռուսները չպետք է ներեն պրիմադոննային, քանի որ նա ռուսներին անվանել է «ճորտ» և «ստրուկ»: «Ես, օրինակ, չէի ների: Ասում է՝ դու ստրուկ ես, ճորտ ես, իսկ դու փող ես խնայում, գնում ես թանկարժեք տոմս և գնում նրա համերգին, բայց նա քեզ չի ընդունում: Ինչո՞ւ են ռուսները ստրուկ: Որովհետեւ նրանք սիրո՞ւմ են իրենց հայրենիքը»,- անկեղծացել է Մերաբովան։
Ոճաբան Սերգեյ Զվերեն էլ վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան: «Ռուսաստանը նրա հայրենիքն է, տունը, այն երկիրը, որտեղ նա ծնվել և մեծացել է: Իհարկե, Ալլա Բորիսովնան կվերադառնա», - Teleprogram-ի հետ զրույցում պատմել է ոճաբանը։
Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը 2022 թվականի սեպտեմբերին մեկնել են Իսրայել։ 2023-ի վերջին Պաղեստինի հետ հակամարտության սրումից հետո աստղային ընտանիքը տեղափոխվել է Կիպրոս: Գալկինը հերքել է Իսրայելը լքելու մասին տեղեկությունը՝ ասելով, որ ցանկանում է մոտ լինել Իսրայելի ժողովրդին նրանց համար այս դժվարին ժամանակահատվածում։ Սակայն մայիսի 14-ին նա լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել «DDT» խմբի՝ Կիպրոսում կայացած համերգից: Աստղային զույգը ոչ միայն լսել է Յուրի Շևչուկի կատարումները, այլև հանդերձարանում զրուցել է արտիստի հետ։