Logo

Ռուսաստանում հայտնել են, որ «Չեբուրաշկան» հաղթել է «Ավատարին»

14:04 / 27.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Չեբուրաշկա-Ավատար

ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի և թվային զարգացման դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Դավիդենկոն Պետդումայում «Չեբուրաշկա» անիմացիոն ֆիլմի հատուկ ցուցադրության ժամանակ ասել է, որ ռուսական ֆիլմը «հաղթել» է Ջեյմս Քեմերոնի «Ավատարին», գրում է mk.ru-ն։

«Կար ժամանակ, երբ կորցրինք մանկական կինոն։ Մեծացել են սցենարիստներ, որոնք չեն կարողանում մանկական ֆիլմերի համար սցենարներ գրել։ Այժմ մենք պետք է գտնենք ինքնատիպ, ճիշտ նախագծեր, որպեսզի ընտրենք մեծաթիվ վատ սցենարների միջև»,- ասել է Դավիդենկոն։

«Չեբուրաշկան» ռուսական կինոթատրոններում էկրան է բարձրացել հունվարի 1-ին և դարձել ամենաեկամտաբեր ֆիլմը հայրենական կինովարձույթի պատմության մեջ։ Հունվարի 1-ից հունվարի 17-ը վաճառվել է 13,607 մլն տոմս։ Այսպիսով, ֆիլմը կարողացել է շրջանցել «Ծառա» («Холоп») կատակերգությանը և Ջեյմս Քեմերոնի «Ավատար» շարքի առաջին մասին։

Միևնույն ժամանակ, «Չեբուրաշկան» մեկ ամսից պակաս ժամանակահատվածում դարձել է առաջին աշխատանքը, որը կարողացել է հավաքել ավելի քան 4 միլիարդ ռուբլի:

 

fastnews-ads-banner