«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի «SNAP»-ը Ֆրանսիայում ստացել է պլատինե երգի կարգավիճակ (վաճառվել է 200,000 միավոր):
Ավելի վաղ «SNAP»-ը պլատինե երգի կարգավիճակ էր ստացել Իտալիայում:
Ռոզան Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում և հատուկ հյուր է եղել դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին։


