1989 թվականի հունվարի 23-ին Սալվադոր Դալին մահացավ։ Իսպանացի նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր և գրող Դալին իր կյանքի ընթացքում կերտել է ավելի քան մեկուկես հազար աշխատանք՝ հաստատակամորեն մտնելով արվեստի պատմություն։ Սալվադոր Դալին պատմության մեջ մտավ ոչ միայն որպես փայլուն նկարիչ, այլև որպես շատ էքսցենտրիկ անձնավորություն։ Ի՞նչ թույլ չտվեց նա իրեն անել. պաշտոնական ընդունելության էր ներկայանում սկաֆանդրով, շրջում էր փողոցներով՝ շղթայակապ մրջնակերով և ծաղրում երեխաներին խաղահրապարակներում՝ բերանը քաղցրավենիք դնելով, այնուհետև այն թքելով ավազի մեջ: Դալիի ցնցող չարաճճիությունները նրա փառքի մեջ նույնքան դեր խաղացին, որքան նրա նկարները:
ՄԻ քանի հետաքրքիր փաստ Սալվադոր Դալիի մասին.
Սալվադորը տարօրինակ սովորություն ուներ՝ քնելու աթոռին նստած և ձեռքին բանալիների փունջ։ Նա երկաթե ամանը դնում էր ոտքերի մոտ. երբ վերջապես քնում էր, բանալիները ձեռքից ընկնում էին։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ այդքան յուրահատուկ զարթուցիչ:
1. Դալին պնդում էր՝ երբ արթնանում է զանգի ձայնից, նա կարողանում որսալ նուրբ ոգեշնչում, որն ապրում է միայն քնի և իրականության եզրին:
2. Դա նրա կնոջ՝ Գալայի համար զարթուցիչ էր։ Բանալու ընկած ձայնից նա ստիպված էր Դալիի համար տաք վերմակ բերել։ Նկարիչը կարող էր քնել միայն առանց ծածկվելու։
Քչերը գիտեն, որ Դալին ոչ միայն նկարիչ էր, այլև՝ գյուտարար։
1. Կեղծ եղունգներ. Դալին դրանք դարձրեց հայելային, որպեսզի միշտ կարողանա նայել իրեն արտացոլանքի մեջ:
2. Ականջօղեր սեղմակով: Նկարիչը դրանք կրում էր իր նկարների վրա աշխատելիս, քանի որ կարծում էր, որ այս զարդարանքը խթանում է ականջի բլթակի «հանճարեղ կետը»:
3. Անգույն գել հոնքերի համար։ Ճիշտ է՝ Դալին այն հորինել է իր բոլոր իմաստներով աչքի ընկնող բեղերի համար:
Նկարիչը աշխատել է նաև որպես դիզայներ։ Նա ստեղծել է մի շարք լոգոներ հայտնի ապրանքանիշերի համար։ Քաղցրավենիքի ընկերություններից մեկի հետ համագործակցելիս գումար չի վերցրել, այլ լավություն է խնդրել։
1. Որպեսզի սառնաշաքարների յուրաքանչյուր տուփ պարունակի Դալիի դիզայներական ծառայությունները գովազդող այցեքարտ:
2. Միայն նա և ոչ ոք չի կարող հայտնվել այդ ապրանքանիշի սառնաշաքարների գովազդում։
3. Իր ողջ կյանքի ընթացքում ամեն օր այդ սառնաշաքարների մեկ տուփ բերեն իր տուն: