Փետրվարի 28֊ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա կինոբեմադրիչ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» փաստագրական կինոպատումի անդրանիկ ցուցադրությունը։
«Կամավորական շարժում» գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի մարտիկները Վարագնաթաղի մարտագծում բացառիկ սխրանքով կասեցրին թուրք գրոհայինների լայնածավալ հարձակումը` թույլ չտալով նրանց թափանցել Մարտակերտ և Եղնիկների պաշտպանական գոտի։ Այդ հերոսական կռվում Պռոշյան համայնքում ձևավորված դասակի քսանվեց մարտիկներից քսանը քաջաբար զոհվեցին։
Սամվել Թադևոսյանի փաստագրական կինոպատումը նվիրված է հենց այս գումարտակի մարտիկներին։
Մուտքն ազատ է։


