Logo

«Սան Ռեմո»-ի ոսկե դարը. լուսանկարչական ցուցահանդես Թուրինում

17:34 / 07.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Galerie d'Italia»-ում բացվել է ցուցահանդես՝ նվիրված երգի լեգենդար մրցույթին։ 

Ոմանց համար խորհրդանշական «Սան Ռեմո» փառատոնը դեռևս սև ու սպիտակ առասպել է, ազգային ինքնության մաս, հիշեցում հետպատերազմյան դարաշրջանի մասին, երբ Իտալիան մշակութային միտումներ էր սահմանում:

Լիգուրիայի ափին հաջորդ երաժշտական ​​շոուի նախօրեին Թուրինի հայտնի «Galleri d'Italia» պատկերասրահն որոշեց միանալ «Սան Ռեմո»-ի ոգուն՝ ներկայացնելով ցնցող նոր ֆոտոցուցահանդես :

Լուի Արմսթրոնգը Սան Ռեմոյի 18-րդ փառատոնի բեմում, որտեղ նա Լարա Սեն-Պոլի հետ կատարեց Mi va di cantare երգը, 1968 թ. Նիկոլա Ջորդանո

Փառատոնը հիմնադրվել է 1951 թվականին՝  նպատակ ունենալով աշխուժացնել առողջարանի տնտեսությունը։ Սկզբում արտիստների կատարումները հեռարձակվում էին միայն ռադիոյով, սակայն 1955 թվականին միջոցառումը սկսեց ժողովրդականություն ձեռք բերել:  Այդ ժամանակվանից ի վեր՝«Սան Ռեմո»-ն գործնականում անքակտելիորեն կապված է իտալական հեռուստատեսության պատմության հետ։ 

«Սան Ռեմո»-ի 21-րդ փառատոնը լուսաբանող լրագրողներ, 1971թ. Նիկոլա Ջորդանո և Տինո Պետրելի

Այն ոգեշնչեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին և սկիզբ դրեց Իտալիայի ամենահայտնի կատարողների՝ Անդրեա Բոչելիի և Էրոս Ռամազոտիի կարիերային:

Ցուցահանդեսը  ներկայացնում է 85 ցնցող լուսանկարներ «Publifoto Intesa Sanpaolo»-ի արխիվից: Այն կգործի 2024 թվականի փետրվարի 1-ից մայիսի 12-ը։

Կլաուդիա Մորին և Ադրիանո Չելենտանոն նկարվել են Սան Ռեմո զբոսավայրում 20-րդ փառատոնի վերջին օրը, 1970 թ.: Կարլո Ալբերտո Պիերի

Ալ Բանոն շրջապատված երկրպագուներով կազինոյից դուրս՝ Սան Ռեմոյի 18-րդ փառատոնի ժամանակ, 1968 թ. Կառլո Ալբերտո Պիերի

 

«Սան Ռեմո»-ի 13-րդ փառատոնի հաղորդավարներ՝ Ռոսանա Արմանի, Էդի Կամպանոլի, Ջուլիանա Կոպրենի և Մարիա Ջովանինին (ձախից աջ, ժամացույցի սլաքի ուղղությամբ), 1963 թ. Սերխիո Կոսու

fastnews-ads-banner