Գեղեցկությունը սյուբեկտիվ երևույթ է, սակայն յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է «գեղեցիկ»-ի իր ստանդարտները: Ամեն մի առանձնահատկություն՝ իր հետ ճիշտ վարվելու պահանջ ունի: Այսօր անդրադառնում ենք կլորիկ դեմքով աղջիկներին, և թե ինչպես տվյալ հատկանիշ օգտագործել միայն ի նպաստ:
Սանրվածքներ շրջանաձև դեմքի համար
- Շրջանաձև դեմքի համար ճիշտ ընտրված սանրվածքը կարող է բալանսավորել այն: Դեմքը վիզուալ ավելի օվալաձև դարձնելու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնների:
- սանրվածքը պետք է վիզուալ երկարացնի դեմքը. վերևի հատվածում ծավալուն, մի քիչ թաքցրած այտոսկրեր և այտեր, ուղղահայաց գծեր՝ ահա այն ամենն, ինչ ձեզ պետք է:
- Անհամաչափություն. թեք բացվածք, թեք բարակ մազափունջ, առհասարակ, ամեն տեսակ անհամաչափ սանրվածքը շահեկան կլինի ձեր դեմքի համար:
- Եթե ձեզ գրավում են գանգուր մազերը, ապա ցանկալի է, որ ալիքները սկսվեն կզակից ներքև:
Խուսափե՛ք
1.Մազափունջ
Լայն մազափունջը կարող է ձեր դեմքին ավելորդ ծավալ հաղորդել: Եթե այնուամենայնիվ չեք ուզում հրաժարավել դրանից, կամ մազափնջի երկարելու համար ձեզնից որոշակի ժամանակ կպահանջվի, ավելի լավ է ընտրեք այս տարբերակը՝

2.Խոպոպներ
Ակտիվ խոխոպները կարող են ընդգծել ձեր դեմքի կլորությունը: Այս դեպքում շահեկան տարբերակ են հոլիվուդյան կամ ծովային ալիքները:

3.Կտրուկ բացվածքներ
Կտրուկ գծերից ավելի լավ է խուսափել: Ձեզ համար նաև շահեկան չէ մազերը կենտրոնից կիսելը, ավելի նպատակահարմար է կիսել մի կողմի վրա:

4. Միատոն վարսեր
Ձեր դեպքում ցանկալի է, որ մազերը միատոն չլինեն, հատկապես մուգ գույնի միատոն մազերը վիզուալ ծավալ են հաղորդում ձեր դեմքին:

Ըստ երկարության
Կարճ մազերի համար
-
Բազմաշերտ կտրվածք
Շրջանաձև դեմքով աղջիկները չպիտի խուսափեն կարճ սանրվածքներից, այս դեպքում կարևոր է, որ սանրվածքը լինի կզակից մի փոքր ներքև և մի քիչ ծածկի այտերը:
-
«Բոբ»
Գլխի վերևի հատվածում մի քիչ ծավալը, իսկ դիմացի հատվածում ավելի երկար ծայրերը այս կտրվածքի լավագույն տարբերակներից են ձեզ համար: Պետք է հաշվի առնել, որ «Բոբ»-ը պիտի լինի լրիվ ուղիղ, առանց խոպոպների կամ ալիքների:

-
«Փիքսի»
Սա շատ կարճ սանրվածք է, որից աղջիկների մեծամասնությունը խուսափում է: Զարմանալի է, բայց իր կարճությամբ հանդերձ այն հիանալի նայվում է կլորիկ դեմքերի վրա, շնորհիվ ծավալուն վերին հատվածի:

Միջին երկարության մազերի համար
Միջին երկարության մազեր համարվում են մինչև ուսերը, կամ ուսերից մի փոքր ներքև հասնող վարսերը:
-
Կրկին բազմաշերտ մազեր
Եթե ցանկանում ալիքներ հաղորդել բազմաշերտ մազերին, ապա ցանկալի է ալիքներն ուղել դեպի ներս:

-
Երկարացված «Բոբ»
Այն ամենաունիվերսալ սանրվածքն է միջին երկարության մազերի համար: Կարևոր է, որ հետևի հատվածը զգալիորեն ավելի կարճ լինի, քան դիմացինը:

Երկար մազեր
-
Երկար արձակած մազեր
Այս դեպքում աշխատեք, որ վարսերը չլինեն հավասար երկարության և կիսվածքը կրկին կենտրոնից չլինի:

-
Հավաքած սանրվածքներ
Շրջանաձև դեմքի հետ սազում են բարձր սանրվածքները, նաև հասարակ «պոչ»-ը:




