«Սեքսը մեծ քաղաքում» սիրված սերիալի շարունակության նկարահանման հրապարակից նոր կադրեր են հայտնվել համացանցում։
Պապարացիները կրկին թարմ կադրեր են արել «Եվ հենց այնպես» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներից։ Լուսանկարում Սառա Ջեսիկա Փարքերն ու Ջոն Կորբետն են, որոնք սելֆի են անում։

Դատելով ավելի վաղ հրապարակված կադրերից՝ մեզ սպասվում է հերոսների՝ Քերի Բրեդշոուի և Էյդան Շոուի վերամիավորումը։


Ի դեպ, համացանցում ակտիվորեն քննարկում են Սառա Ջեսիկա Փարքերի կերպարները հաջորդ եթերաշրջանում։ Դատելով պապարացիների լուսանկարներից՝ դրանք դժվար է հաջողված անվանել։ Թվում է, թե այս սեզոնը կտրուկ կտարբերվի նախորդից։


