Սարիկ Անդրեասյանը հայց է ներկայացրել ընդդեմ հեռուստատեսային պրոդյուսեր Նիկոլայ Կարտոզիայի։ Ըստ «Московский комсомолец»-ի՝ նոյեմբերին Կարտոզիան հրապարակային քննադատել է Անդրեասյանի «Եվգենի Օնեգին» ֆիլմը։ Պրոդյուսերը կինոնկարը համեմատել է «Խնամակալները» հեռուստասերիալի հետ և կատակել, որ Անդրեասյանը նկարահանման հրապարակում իմացել է, թե «Եվգենի Օնեգինը» չափածո վեպ է։ Սարիկը նրան դատի է տվել պատվի և արժանապատվության պաշտպանության համար։ Անդրեասյանի հայցը դեկտեմբերի 10-ին գրանցել են Պրեսնենսկի շրջանային դատարանում։ Դեկտեմբերի 12-ին Կարտոզիան նույնպես հայց է ներկայացրել դատարան՝ ի պատասխան նմանատիպ մեղադրանքների: Կարտոզիան «Telegram»-ում մեկնաբանել է ռեժիսորի հետ դատական գործընթացը։ «Սարիկ Անդրեասյանը չկարողացավ տանել իմ պատժիչ լիրան և դիմել է դատարան։ Ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունն անտարբեր չի թողնում Սարիկին։ Նրան, հավանաբար, շատ է զայրացրել «Եվգենի Օնեգին» ֆիլմի վերաբերյալ իմ կարծիքը։ Սարի՛կ, ուսումնասիրի՛ր հայցը և մի՛ ձանձրացիր»,- գրել է Նիկոլայը։


