Logo

“Scars To Your Beautiful”. հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 30.01.2018ՄՇԱԿՈՒՅԹ
maxresdefault 3 2 - "Scars To Your Beautiful". հայերեն թարգմանությամբ

ՏՈՒՆ 1

Նա ուղղակի ուզում է լինել գեղեցիկ,

Աննկատ է մնում, չի ճանաչում ոչ մի սահման:

Ուշադրության է տենչում, ինչ-որ կերպարի ձգտում,

Վճարում է քանդակագործի կողմից քանդակվելու համար,

Օհ, նա չի տեսնում լույսը, որ արձակում է

Այնքան խորքից, որ անհնար է տեսնել առաջին հայացքից:

Գուցե մենք ենք կուրացրել նրան այնքան,

Որ այդպես է փորձում թաքցնել իր ցավն ու վանել վշտերն անսահման.

Շապիկի վրա հայտնված աղջիկները լաց չեն լինում

Դեմքը շպարելուց հետո:

ԿՐԿՆԵՐԳ

Բայց մթության մեջ քեզ սպասող հույս կա,

Պետք է իմանաս՝ գեղեցիկ ես այնպիսին, ինչպիսին կաս,

Ու պետք չէ փոխել որևէ բան,

Աշխարհը թող իր սիրտը բանա:

Գեղեցկությունդ սպիերը չեն խամրեցնի,

Մենք աստղեր ենք ու մենք գեղեցիկ ենք:

Օ՜,

Ու պետք չէ փոխել որևէ բան,

Աշխարհը թող իր սիրտը բանա:

Գեղեցկությունդ սպիերը չեն խամրեցնի,

Մենք աստղեր ենք ու մենք գեղեցիկ ենք:

ՏՈՒՆ 2

Երազում է՝ իրեն նախանձեն, ու այդ պատճառով սկսել է նիհարել,

Գիտեք՝ շապիկի վրա հայտնված աղջիկները ոչինչ չեն կերել:

Ասում է՝ «գեղեցկությունը ցավոտ է, բայց ամեն ինչ գեղեցկիկ է,

Ուրեմն քաղցած լինելու մեջ բան էլ չկա:

Մի քիչ էլ կարող է դիմադրել»,

Ու նա սկսում է մարել:

Իրեն անթերի չի տեսնում, չի հասկանում՝ արժեքավոր է,

Կամ որ գեղեցկությունը արտաքինի տակ է, օհ, օհ

Աղջիկներ, որոնք տառապում եք, թողեք լինեմ ձեր հայելին

Օգնեմ տեսնել այն լույսը, որ շողում է ձեր ներսից:

ԿՐԿՆԵՐԳ

Բայց մթության մեջ քեզ սպասող հույս կա,

Պետք է իմանաս՝ գեղեցիկ ես այնպիսին, ինչպիսին կաս,

Ու պետք չէ փոխել որևէ բան,

Աշխարհը թող իր սիրտը բանա:

Գեղեցկությունդ սպիերը չեն խամրեցնի,

Մենք աստղեր ենք ու մենք գեղեցիկ ենք:

ԱՆՑՈՒՄ

Քո ամենալավ տարբերակը հենց դու ես,

Քո ամենալավ տարբերակը հենց դու ես,

Ամենալավ կյանքը հենց մեր ապրածն է,

Ամենալավ կյանքը հենց մեր ապրածն է,

Ամենալավ ժամանակն է շողալու, դու աստղ ես,

Ամենալավ ժամանակն է շողալու, դու աստղ ես,

Օհ, դու գեղեցիկ ես, օհ դու գեղեցիկ ես:

ԿՐԿՆԵՐԳ

Բայց մթության մեջ քեզ սպասող հույս կա,

Պետք է իմանաս՝ գեղեցիկ ես այնպիսին, ինչպիսին կաս,

Ու պետք չէ փոխել որևէ բան,

Աշխարհը թող իր սիրտը բանա:

Գեղեցկությունդ սպիերը չեն խամրեցնի,

Մենք աստղեր ենք ու մենք գեղեցիկ ենք:

Ու պետք չէ փոխել որևէ բան,

Աշխարհը թող իր սիրտը բանա:

Գեղեցկությունդ սպիերը չեն խամրեցնի,

Մենք աստղեր ենք ու մենք գեղեցիկ ենք:


fastnews-ads-banner