Ուիզ Խալիֆա, Չարլի Փութ “See You Again”/ ԵՐԲ ՏԵՍՆԵՄ ՔԵԶ ՆՈՐԻՑ
Չարլի Փութ
Երկար օր էր առանց քեզ, իմ ընկեր
Կպատմեմ քեզ այդ ամենի մասին, երբ կրկին տեսնեմ քեզ :
Երկար ճանապարհ ենք անցել մեր սկսած վայրից,
Օհ, կպատմեմ քեզ այդ ամենի մասին, երբ տեսնեմ քեզ նորից:
Երբ տեսնեմ քեզ նորից:
Ուիզ Խալիֆա
Գրողը տանի, ո՞վ կգուշակեր,
Մեր պլաններից, որ իրականցրինք,
Լավ բաներից, որոնց միջով անցանք միասին,
Որ մի օր կկանգնեմ այստեղ ու կխոսեմ քեզ հետ
Մեր տարբեր ճանապարհների մասին:
Գիտեմ՝ սիրում էինք ճանապարհ ընկնել ու ծիծաղել,
Բայց մի բան հուշում էր, որ ամեն ինչ կսկսի շուտով փոխվել:
Կփոխվի անպայման,
Իրերին այլ կերպ կնայենք, ավելի մեծ ձգտումներ կունենանք:
Լավ օրեր էին,
Տքնաջան աշխատանքն էլ ինչպես միշտ գնահատվեց,
Հիմա տեսնում եմ ավելի լավ տեղում քեզ:
Ինչպե՞ս կարող ենք ընտանիքի մասին չխոսել, երբ դա միակ բանն է, որ ունենք:
Ամեն ինչի միջով անցնելուս ժամանակ, կանգնած էիր կողքիս,
Իսկ հիմա արդեն ինձ հետ ճամփա ես ընկնում վերջին անգամ:
Չարլի Փութ
Երկար օր էր առանց քեզ, իմ ընկեր
Կպատմեմ քեզ այդ ամենի մասին, երբ կրկին տեսնեմ քեզ :
Երկար ճանապարհ ենք անցել մեր սկսած վայրից,
Օհ, կպատմեմ քեզ այդ ամենի մասին, երբ տեսնեմ քեզ նորից:
Երբ տեսնեմ քեզ նորից:
Ուիզ Խալիֆա
Հենց սկզբում ճանապարհները նույնն էին,
Ու կապն էլ ամուր էր:
Եվ մի փոքր բանը վերածվեց ընկերության,
Ընկերությունը՝ ամուր կապի,
Իսկ ամուր կապը երբեք չի խզվի:
Սերը երբեք չի կորի,
Եվ երբ եղբայրությունն առաջնային է,
Ուրեմն սահմանը երբեք չի հատվի:
Սահմանն ինքներս ենք դրել,
Երբ պետք էր այն գծել,
Եվ այդ սահմանին պիտի հասնենք,
Ուրեմն հիշիր ինձ, երբ էլ կողքիդ չլինեմ:
Ինչպե՞ս կարող ենք ընտանիքի մասին չխոսել, երբ դա միակ բանն է, որ ունենք:
Ամեն ինչի միջով անցնելուս ժամանակ, կանգնած էիր կողքիս,
Իսկ հիմա արդեն ինձ հետ ճամփա ես ընկնում վերջին անգամ:
Չարլի Փութ
Թող լույսն առաջնորդի քեզ,
Պահիր այն հիշողությունները, որ ունես:
Ու յուրաքանչյուր ճանապարհ, որ կընտրես
Միշտ տուն կտանի քեզ:
Երկար օր էր առանց քեզ, իմ ընկեր
Կպատմեմ քեզ այդ ամենի մասին, երբ կրկին տեսնեմ քեզ :
Երկար ճանապարհ ենք անցել մեր սկսած վայրից,
Օհ, կպատմեմ քեզ այդ ամենի մասին, երբ տեսնեմ քեզ նորից:
Երբ տեսնեմ քեզ նորից:
Տե՛ս նաև՝

