Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոն վերջերս երգչուհի Սելինա Գոմեսին ամուսնության առաջարկ է արել։ Այժմ զույգը հասել է մեկ այլ նպատակի՝ նրանք նոր տուն են գնել Բևերլի Հիլզում ։
Ըստ ԶԼՄ-ների՝ առանձնատան արժեքը 35 միլիոն դոլար է:
Տունը նախագծված է իսպանական ոճով։ Ներսում ունի յոթ ննջասենյակ և 12 լոգասենյակ։ Առանձնատունը գտնվում է հանգստավայր հիշեցնող տարածքում։ Այն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է աստղային կյանքի համար՝ սոլյարի, մարզասրահ և լողավազան:
Ավելի վաղ Սելենա Գոմեսը հայտարարել էր իր փեսացու Բենի Բլանկոյի հետ համատեղ ալբոմի մասին։ Երգչուհին սոցցանցերում հայտարարել է, որ նոր արտադրանքը կթողարկվի մարտի 21-ին։ Իսկ զույգի առաջին երգն արդեն թողարկվել է սթրիմինգ հարթակներում։