Կանադացի երգչուհի Սելին Դիոնը ելույթ է ունեցել Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը։
Դիոնը փակել է արարողությունը՝ կատարելով Էդիթ Պիաֆի «Hymne a l’amour» («Սիրո օրհներգ») երգը:
Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը, որը պայքարում է անբուժելի հիվանդության՝ կոշտ մկանների համախտանիշի դեմ, վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ բեմում կենդանի ելույթ է ունեցել։ 1996-ին Ատլանտայում երգչուհին մեկ անգամ ևս անմոռանալի շոու է բեմադրել Օլիմպիական խաղերի կապակցությամբ և այս անգամ ամրապնդել է իր հաջողությունը։
Շրջապատի բոլոր լույսերն անջատվել են՝ թողնելով միայն Օլիմպիական խաղերի խորհրդանիշը՝ 5 օղակ։ Նրանցից ներքեւ շքեղ շողշողացող զգեստով երգչուհին զգայական կատարել է երգը ֆրանսերեն։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, մեկ ֆրանսիական երգի կատարման համար նրան վճարել են խելահեղ հոնորար՝ 2 մլն դոլար։
Էյֆելյան աշտարակի ստորոտին կանգնած Սելին Դիոնը նվագախմբի ուղեկցությամբ կատարել է հանրահայտ L'Hymne à l'amour երգը, որը երգում էր հանգուցյալ Էդիթ Պիաֆը։


