Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ծննդյան տարեդարձն է նշում ճանաչված դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն այսօր դառնում է 38 տարեկան։ Տարիների ընթացքում նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային կյանքում՝ հանդես գալով մի շարք միջազգային բեմերում և նախաձեռնություններով։
Սմբատյանը ճանաչված է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ որպես նորարար ու սրտացավ երաժիշտ, ով դասական երաժշտությունը հասանելի է դարձնում ավելի լայն շրջանակների համար։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, իրականացրել կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրեր։
Նա նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպանն է, և իր գործունեությամբ աջակցում է երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մշակութային զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։


