1885 թ. մարտի 28-ին մահացել է Մարկ Շագալը` 20-րդ դարի ամենավառ ու հայտնի նկարիչներից մեկը։ Նա ավելի քան տասը հազար ստեղծագործությունների հեղինակ է։ Ապրել է երկար ու բովանդակալից կյանք։ Լինելով դաժան մի հեղափոխության և երկու համաշխարհային պատերազմների ականատես, Շագալն իր ստեղծագործություններում երբեք չկորցրեց լավատեսությունը, ինչպես նաև լիրիկական ու ռոմանտիկական տրամադրությունները։
շ

Ընտանիքի տասը երեխաներից ավագը` Մովշա Շագալը ծնվել է 1887 թ. հուլիսի 6-ին, Վիտեբսկի արվարձաններում։ Երբ նա ծնվել է քաղաքը հրդեհի մեջ էր։ Այն մահճակալը, որի վրա պառկած էր մայրը` նորածնի հետ, անընդհատ տեղից տեղ են տեղափոխել, որպեսզի կարողանան փրկել նրանց։ Միգուցե հենց սա էլ անդրադարձել է Շագալի հետագա կյանքի վրա։ Նկարիչը ողջ կյանքում ձգտել ու փորձել է քաղաքից քաղաք տեղափոխվել։

Շագալը ստացել է ավանդական հրեական կրթություն տանը։ Սովորել է հին հրեկան լեզուն, Տոհրու և Թալմուդ: Նա երբ տրամադրություն չէր ունենում նկարում էր աստվածաշնչյան տեսարաններ։ Դա հուսահատեցնում էր իր գործակալին, քանի որ խաչելության տեսարանները ոչ ոք չէր գնում։ Դրան զուգահեռ Շագալը դարձավ աշխարհում միակ նկարիչը, որի վիտրաժները զարդարում են գրեթե բոլոր հավատքների հայտնի կրոնական շենքերը` սինագոգներ, լյութերական տաճարներ, կաթոլիկ եկեղեցիներ։ Ընդհանուր 15 շինություն ԱՄՆ-ում, Եվրոպայում և Իսրայելում։

Շագալի արվեստի հայտնի երկրպագուն էր բանաստեղծուհի Աննա Ախմատովան։ Շագալի դուստրը մի անգամ հյուրընկալվելով Ախմատովային Լենինգրադում, նրան է փոխանցում հոր լուսանկարը և ասում, թե հայրը հարցնում էր, արդյո՞ք ինչ որ բան պետք է Փարիզից ուղարկել Աննային։ Բանաստեղծուհին իր ծանոթ նկարչի համար պաստել է խնդրում։ Մեկ ամիս անց, Փարիզից եկած ծանոթներից մեկը փոխանցում են, թե Շագալը հարցնում է հատկապես ո՞ր պաստելներից` վաղ շրջանի, թե՞ կոնկրետ ինչ- որ նկար։ Բանաստեղծուհին ստիպված նամակով տեղեկացնում է, որ նա ընդամենը նկարչական ներկ էր խնդրել։ Շագալն ուղարկում է մի տուփ պաստելները։

Մարկ Շագալը միակ գեղանկարիչն է, որը միանգամից հայտնվել է նկարիչների վարկանիշային երկու աղյուսակներում, որոնք հաշվում են գողացված նկարների քանակը։ Մեկը Art Loss Register կազմակերպությունն է, որը կազմում է համաշխարհային մասշտաբով տարբեր տարիներին գողացված նկարների աղյուսակը, մյուսը` ռուսական կազմակերպություն է, որը հիմնվում է Ինտերպոլի տվյալների վրա։ Համաշխարհային հանցագործությունների հարթակում Շագալը զիջում է միայն Պաբլո Պիկասոյին և ամերիկացի Նիկ Լոուրենսին։ Նրա կորած նկարաների քանակը հատել է 516-ը։

Մանկության տարիներին մի գնչուհի գուշակել էր, որ Շագալն ունենալու է արտառոց կյանք, սիրելու է մի սովորական և երկու անսովոր կանանց ու մեռնելու է թռիչքի ժամանակ։ Գուշակությունն իրականացել է. Մարկ Շագալը մահացավ 1985 թ. մարտի 28-ին վերելակում։ Նա 98 տարեկան էր, Սեն-Պոլ-Դե- Վանսի իր տանը վերելակով երկրորդ հարկ բարձրանալիս, վերելքի պահին սիրտը կանգ առավ։


