Շակիրան առաջին անգամ կենդանի կատարել է իր նոր ձայնասկավառակի երգերից մեկը՝ “Nada”-ն, և հանդիսատեսի կարծիքով նա այնքան լավ է կատարում այն, որ երգչուհու ձայնն ընդհանրապես չի տարբերվում ստուդիայում ձայնագրված տարբերակից:
Հիշեցնենք, որ Շակիրայի “El Dorado” անվանումը կրող նոր ձայնասկավառակը թողարկվել է 2017-ի մայիսի 26-ին և ընգրկում է 13 երգ, որոնցից առավել հայտնի են “Chantaje”-ն ու “Deja Vu”-ն:

