Logo

Շատունովի «Седая ночь»-ը հայերենով կատարել է Սերգեյ Լազարևը

23:12 / 16.03.2024Լուրեր
null

Սերգեյ Լազարևը հայերենով կատարել է Յուրի Շատունովի «Седая ночь» հիթը: Ռուսական շոու բիզնեսի աստղը այդ երգով ելույթ է ունեցել Պավել Վոլյայի «Шоу Воли» հաղորդմանը։ ««Седая ночь»-ը հայերե՞ն։ Հեշտությամբ։ Երգի ֆրանսերեն տարբերակի հաջողությունից հետո, որը հնչել է ТНТ-ի «Иван Васильевич меняет всё» ամանորյա ֆիլմում, մենք որոշեցինք ավելի հեռուն գնալ և ТНТ-ի հետ միասին «Шоу Воли» հաղորդման շրջանակում ստեղծեցինք այս երգը հայերեն տարբերակով։ Թող այն երգեն ու հասկանան ամբողջ աշխարհում», - գրել է երգիչը: Հաղորդման ամբողջական թողարկումը ТНТ-ի եթերում կլինի մարտի 17-ին, ժամը 22:00-ին։

 

fastnews-ads-banner