Logo

Շայա Լաբաֆը և Ջեյսոն Շվարցմանը կնկարահանվեն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:14 / 02.09.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Շայա Լաբաֆ-Ջեյսոն Շվարցման

Ամերիկացի դերասաններ Շայա Լաբաֆն ու Ջեյսոն Շվարցմանը կնկարահանվեն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» ֆիլմում, հայտնում է Deadline-ը:

Ժապավենի դերասանական կազմում ընդգրկվել են Թալիա Շայրը, որը հայտնի է «Կնքահայրը» ֆիլմից, Գրեյս Վանդերվոլը՝ «Stargirl»-ից, Քեթրին Հանթերը և Ջեյմս Ռեմարը։ Ավելի վաղ ֆիլմին էին միացել Ադամ Դրայվերը, Ֆորեսթ Ուիթակերը, Նատալի Էմանուելը, Ջոն Վոյթը, Լորենս Ֆիշբերնը և Օբրի Պլազան:

«Մեգալոպոլիսը» անդրադառնում է քաղաքական հավակնություններին, հանճարեղ ու հակասական սիրո, Հռոմի ճակատագրին, որը հետապնդում է ժամանակակից աշխարհը։ Ֆիլմի սյուժեի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում:

Կոպոլան անձամբ է գրել ֆիլմի սցենարը, որի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի աշնանը։ Ռեժիսորը ժապավենի գաղափարի վրա աշխատել է ավելի քան 20 տարի։ Ծրագրի բյուջեն կազմել է գրեթե 100 մլն դոլար։

«Ինչ-որ տեղ ապագայում, իմ գնալուց հետո միակ բանը, որ ցանկանում եմ այն է, որ մարդիկ քննարկեն «Մեգալոպոլիսը», և արդյոք այն հասարակությունը, որում ապրում ենք, միակն է մեզ համար։ Ինչպե՞ս կարող ենք այն ավելի լավը դարձնել: Կրթությո՞ւն, հոգեկան առողջությո՞ւն։ Այն, ինչ իրականում հուշում է այս ֆիլմը, այն գաղափարն է, որ ուտոպիան տեղ չէ»,- ասել է Կոպոլան:

fastnews-ads-banner