Ռուսաստանաբնակ շոումեն, հումորիստ, դերասան, սցենարիստ Միխայիլ Գալուստյանը (Նշան Սերգեյի Գալուստյան) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել, սակայն չի պատրաստվում հեռանալ Ռուսաստանից: Շոումենն այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։
«Ուզում եմ հստակություն մտցնել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն։ Առաջին հերթին, ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Հայաստանն իմ պատմական և էթնիկ Հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ կլինի Ռուսաստանի հետ․․․Ես սիրում եմ Ռուսաստանը և չեմ գնում այստեղից, ինչպես որոշ մարդիկ: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանն իմ Հայրենիքն է և վերջ»,- իր ինստագրամյան էջում գրել է շոումենը։
Օրերս հաղորդվել էր, որ շոումենը ՀՀ քաղաքացիություն է ստացել։