Logo

Սիլվեստր Ստալոնեն պատմել է, թե ինչպես են իրեն մերժել «Կնքահայրը» ֆիլմում նկարահանվելու համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:40 / 05.09.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Սիլվեստր Ստալոնե-Կնքահայր

Դերասան Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է, որ փորձել է Paramount ստուդիայից Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում դեր ստանալ, սակայն մերժում է ստացել։ Այս մասին Ստալոնեն խոսել է Empire-ին տված հարցազրույցում։

Դերասանի խոսքով՝ ինքը ցանկացել է նկարահանվել հայտնի հարսանեկան տեսարանում և երկրորդ պլանում հայտնվել Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Քանի, Ալ Պաչինոյի և Կոպոլայի քրոջ՝ Թալյա Շիրի հետ, ով հետագայում Ստալոնեի հետ խաղացել է «Ռոկիում»։

«Ես գնացի Paramount և ասացի. «Կարո՞ղ եմ լինել հարսանիքի տեսարանում»: Ստուդիայի ներկայացուցիչները նրան պատասխանել են, որ վստահ չեն, որ նա համապատասխանում է դերին։ Այնուհետև Ստալոնեն զարյացել է «Ես չե՞մ համապատասխանում դերին: Խաղա՞լ հետին պլանում՝ թաքնվելով հարսանեկան անիծյալ տորթի հետևում»։

 

fastnews-ads-banner