Logo

«Սիրահարվելու քաղաք». Էրեբունի-Երևան 2807-ի տոնական օրվա ծրագիրը

14:39 / 06.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի քաղաքապետարանը հայտնում է Էրեբունի-Երևան 2807-ի տոնական օրվա ծրագիրը: Այս տարի տոնակատարությունը կրում է «Սիրահարվելու քաղաք» կարգախոսը: 

Տոնը սկսվելու է հոկտեմբերի 11-ից՝ էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը տեղի է ունենալու «Դիանա Աբգարի» այգում։

Հոկտեմբերի 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակի էստրադային բեմում կհնշեն.

🎶 13:00-Երվանդ Երզնկյանի նվագախումբ

🎶 13:45- Ethno Colors բենդ

🎶 14:30- D’ litte (Դը Լիթ)

🎶 15:15- Kami Friends (Կամի ֆրենդս)

🎶 16:00- Brunette (Բրյունետ)

🎶 16:30- Ռեինկարնացիա

Տոնական օրվա գալա համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում ժամը 21:00-ին և կուղեկցվի պայծառ հրավառությամբ: 

Հոկտեմբերի 12-ին ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածները կվերածվեն տոնական վայրերի, կլինի մանկական աշխույժ գոտի և բացօթյան սպորտային ավան, Գինու և Գարեջրի փառատոններ: 

fastnews-ads-banner