Սիրուշոն հունիսին հյուրախաղերով կմեկնի Ռուսաստան: Երգչուհու առաջին համերգը նախատեսված է հունիսի 2-ին՝ Կրասնոյարսկում: Հունիսի 5-ին Սիրուշոյին կունկնդրի Տյումենի հանդիսատեսը: Հունիսի 7-ին նա ելույթ կունենա Եկատերինբուրգում, հունիսի 9-ին՝ Կրասնոդարում, հունիսի 12-ին՝ Կալուգայում, հունիսի 14-ին՝ Ռոստովում, հունիսի 15-ին՝ Պյատիգորսկում և հունիսի 16-ին՝ Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ Սիրուշոյի վերջին համերգը փետրվարի 14-ին էր՝ նվիրված Սիրո տոնին: Քանի որ համերգի տոմսերն անմիջապես սպառվել էին, երգչուհին ևս մեկ համերգով ներկայացավ փետրվարի 16-ին:


