Logo

Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան

19:01 / 08.01.2025Լուրեր
null

Ժաննա Անդրեասյանը հունվարի 8-ին ներկայացել է մամուլի ասուլիսով։ Ի թիվս այլ հարցերի՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա։ Նրա խոսքով՝ համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ընկերությունն ամբողջ տարին բանակցել է, որպեսզի համերգը տեղի ունենա։ Տարբեր ժամանակաշրջաններում ընկերությունն ունեցել է նախնական պայմանավորվածություն, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգն այդպես էլ չի կայացել։ Ըստ Անդրեասյանի՝ այս դեպքում շարժվել են պայմանագրի դրույթներով։ «Քանի որ համերգը չի կայացել նախատեսված ժամանակահատվածում, մենք գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձնեն պետական բյուջե»,- հայտարարել է նախարարը։

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգը նախատեսված էր 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։ Համերգի կազմակերպման համար կառավարությունը տրամադրել էր 2 միլիարդ 318 միլիոն դրամ։

fastnews-ads-banner