2017 թ. սպասվելիք ֆիլմերի շարքում է «Սպանություն արևելյան էքսպրեսում//Murder on the Orient Express» ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորն է Քեննետ Բրանան, իսկ գլխավոր դերերում են Ջոնի Դեփը, Դեյզի Ռիդլին, Միշել Պֆայֆերը, Պենելոպա Քրուսը, Քեննետ Բրանան, Ուիլեմ Դեֆոն և այլք:
Ֆիլմը պատմում է Եվրոպայի ամենաթանկ գնացքներից մեկի ճանապարհորդության մասին: Գնացքի 13 ուղևորները կասկածի տակ են: Ինչ-որ վատ բան է նորից տեղի ունենալու, և միայն հետախույզը կարող է գտնել մեղավորին ու կանխել վտանգը: Ֆիլմը նկարահանվել է լեգենդար Ագաթա Քրիստիի գրքի հիման վրա:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 2-ին, իսկ ռուսաստանյան էկրաններին այն կհայտնվի նույն ամսվա 9-ին: Կարծում ենք, հայ հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա այն դիտելու նույն օրը:

