Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանումը կազմակերպել է սպարապետի ընտանիքը։ Ֆիլմի համար անհրաժեշտ են 80-90-ականների զինվորական հագուստ, դաշտային համազգեստ՝ աֆղանկա, սովետական բանակի եռագույն կամ քառագույն կամուֆլյաժ, ֆրանսիական, ամերիկյան, սիրական բանակի համազգեստ: Մաշվածության աստիճանն էական չէ», - գրել է Հովհաննիսյանը: Նա նաև նշել է՝ եթե կան մարդիկ, ովքեր ունեն և կարող են անվերադարձ (հնարավոր է վնասվեն և վերադարձի ենթակա չլինեն) տրամադրել նշված իրերը ֆիլմում գործածելու համար՝ կարող են կապ հաստատել «Genetic Production»-ի հետ։