Logo

Սփիլբերգը հայտնել է Կուբրիկի սցենարով Նապոլեոնի մասին մինի սերիալ նկարահանելու մասին

16:15 / 22.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Նապոլեոն Բոնապարտ-սերիալ

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հայտարարել է, որ սկսել է աշխատել Նապոլեոն Բոնապարտի մասին մինի-սերիալի վրա, որը հիմնված է Սթենլի Կուբրիկի սցենարի վրա։

Սփիլբերգի խոսքով՝ սցենարը գրվել է դեռևս 1961 թվականին։

«Մենք գտնվում ենք յոթ դրվագից բաղկացած սերիալի ստեղծման գործընթացում՝ HBO-ի համար», - ասել է Սփիլբերգը Բեռլինի կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կուբրիկը ծրագրել էր Նապոլեոնի մասին ֆիլմի նկարահանումները սկսել «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից հետո, սակայն այն չիրականացավ ֆինանսական դժվարությունների պատճառով։

Ավելի վաղ ռեժիսոր Դենիս Վիլնյովը բարձր էր գնահատել Սփիլբերգի նոր՝ «Ֆաբելմանները» ֆիլմը և անվանել կինոյի մասին լավագույն ֆիլմ։ 

fastnews-ads-banner