Քիչ հայտնի փաստեր, հետաքրքիր ու կենսագրական մանրամասներ ամերիկացի ռեփեր Pharrell Williams-ի կյանքից: Հենց ապրիլի 5-ին մյուզիք պրոդյուսերին վերհիշելու կարիքն ունեինք…
1. Կհավատաք թե չէ, բայց ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր արդեն նաև հագուստի դիզայներ Pharrell Williams-ը 44 տարեկան է:
- Այո, երաժիշտը ծնվել է ապրիլի 1973 թվականի 5-ին Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքում:

2. Pharrell-ին բացահայտել է ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ ու կոմպոզիտոր Teddy Riley-ին
- Pharrell Williams-ի երաժշտական կարիերայի սկիզբը դրվեց 90-ականներին, այդ տարիներին ինտերնետը դեռ ակտիվ գործածության մեջ չէր, ուստի տղայի երաժշտական տաղանդը կարող էր նկատվել էլ որտեղ, եթե ոչ դպրոցում: Pharrell-ի առաջ երաժշտի պրոֆեսիոնալ կարերայի դռները բացեց այդ ժամանակների լավագույն մյուզիք պրոդյուսերներից Teddy Riley-ին: 1992-ին Pharrell Williams-ն օգնեց ամերիկյան Wreckx-n-Effect խմբին ձայնագրել “Rump Shaker” թրեքը, որը նույն տարում դարձավ հիթ և մեծ հաջողություն գրանցեց:

3. 16 տարեկան պատանու McDonald՛s-յան արկածների մասին
- Մինչև ճանաչում ձեռք բերելը թինեյջեր Pharrell Williams-ը 16 տարեկանում որոշեց աշխատանքի անցնել արագ սննդի կետերի համաշխարհային ցանցերից McDonald՛s-ում: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո «ցնցեց համացանցը»: Playboy ամսագրին տված հարցազրույցում հայտնի երաժիշտն անկեղծացավ՝ ասելով, որ իր կուսությունը կորցրել է հենց 16 տարեկան հասկում, երբ սիրախաղի մեջ էր McDonald՛s-ի աշխատակիցներից մեկի հետ, որն այդ ժամանակ 28-29 տարեկան էր:

4. Ռեփերի հոր անունը Փարավոն է
- Մինչև մուլտի-միլիոներ դառնալը, Pharrell-ն ապրել է շատ հասարակ կյանքով: Տաղանդավոր մյուզիք պրոդյուսերի մայրը Carolyn-ը ուսուցչուհի էր, իսկ հայրը Pharaoh Williams-ը վարպետ: Իհարկե բարդ է ասել՝ որտեղից է սերում Pharrell Williams-ի սերը դեպի երաժշտություն, բայց ամեն դեպքում մի պահ ամեն ինչ կանգ է առնում, երբ հասկանում ես, որ նրա հայրիկի անունը Փարավոն է:

5. Դպորցում նրան կոչում էին ‘Սքեյթբորդ P’
- Pharrell-ի եղբայրը պրոֆեսիոնալ սքեյթբորդեր է, ում հետ միասին սքեյթով հետաքրքրվել է նաև ռեփերը: Բայց ինչպես տեսնում ենք, ի տարբերություն իր եղբոր, Pharrell-ն ընտրել է երաժշտությունը:

6.«Սինեսթեզիա».Երաժշտի թաքնված տաղանդի մասին
- Pharrell Williams-ն այն քիչ հայտնիներից է, որը օժտված է նաև ոչ սովորական կարողություններով: Պարզվում է երաժիշտը կարողանում է տեսնել երաժշտությունը գույների միջոցով. Սա հոգեբանական անսովոր երևույթ է, որը կոչվում է «Սինեսթեզիա»:
Յուրաքանչյուր գույն իր մեջ ունի ձայն, որը մի մասն է մարդկային մարմնի, թվի ու երաժշտական նոտայի:
Pharrell Williams

Քանի որ ապրիլի 5-ին Pharrell Williams-ը նշում է իր 44-ամյակը, վերհիշենք ռեփերի 4 ամենահիթային ու երբեք չմոռացվող երգերը: Դե գնացինք…
HAPPY birthday Pharrell Williams
1.Pharrell Williams – Happy

2.Pharrell – Frontin’ ft. Jay-Z

3. Snoop Dogg – Drop It Like It’s Hot ft. Pharrell Williams
4. N.E.R.D. – She Wants To Move


