Logo

Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվում է Լիսիցյանական շաբաթ

17:49 / 27.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվում է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Լիսիցյանական շաբաթվա նախաձեռնողներն են Կարին կրթամշակութային ՀԿ-ն և Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ)՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ։

Շաբաթը կմեկնարկի Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում։ Հունիսի 28-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի Bon quart խորագրով մենահամերգը։

Հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում կկայանա «Հայոց պարի խազագիրը» բանախոսությունը։ Այնուհետև, հունիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կկայանա «Մեր պարերը և մենք» խորագրով հայկական պարի բաց դաս։ Իսկ հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի «Պարահեն ինքնություն» բաց դաս – դասախոսությունը։

Հայտնի ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի դուստրը հիմք դրեց ամբողջ հայկական պարարվեստի գիտականությանը, ի սկզբանե ուսումնասիրելով պարերը, ապա բացելով պարային ստուդիաներ Թիֆլիսում, Մոսկվայում և, ի վերջո, Հայաստանում։

Հայաստանում պարի առաջին ստուդիայի, որը հետագայում վերածվեց Պարարվեստի ուսումնարանի, հիմնադիրը, սկսած 1930-ականներից սկսեց գրառել հայկական ավանդական պարերն ու ստեղծեց պարերի գրառման այնպիսի (Запись телодвижения – Кинетография, Москва, 1940 г.) մի համակարգ, որպիսին մինչ օրս չի ստեղծվել հետխորհրդային տարածաշրջանում, և թերևս անգերազանցելի է աշխարհում թե՛ իր կիրառման պարզությամբ, մատչելիությամբ և թե՛ գրառման ընդգրկունությամբ։ Գրառել է երկու հազարին մոտ հայ ավանդական պարանմուշներ և սկիզբ դրել հայ էթնոպարագիտական դպրոցի և հայոց պարահավաքչությանը։

fastnews-ads-banner