Logo

Ստաս Միխայլովը պատասխանել է Ալլա Պուգաչովայի վիրավորանքներին

13:50 / 21.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռուս երգիչ Ստաս Միխայլովը պատասխանել է Ալլա Պուգաչովայի վիրավորանքներին, հայտնում է  Zvezdanews տելեգրամ ալիքը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ կարո՞ղ է մեկնաբանել իր գործընկերոջ կոշտ հայտարարությունները և վիրավորանքները, երաժիշտը պարզապես թոթվել է ուսերը, ժպտացել և առողջություն մաղթել նրան։

Միխայլովն ավելի վաղ հայտարարել էր, որ այն արվեստագետները, որոնք քննադատում են իրենց երկիրը, սխալ են՝ ակնարկելով Պուգաչովայի հայտարարությունները։ Նա ընդգծել է` Ռուսաստանը հանրաճանաչ է դարձրել հեռացած աստղերին, և հավելել. «Նրանք դեռ կսողան իրենց ծնկների վրա և կհամբուրեն նրանց ոտքերը»։

Պուգաչովան կտրուկ արձագանքել էր Միխայլովի քննադատությանը. «Ստասիկ Միխայլով, ի՞նչ կա քեզ հետ: Ես եմ՝ ձայնազուրկ երգչուհի, ծեր Ալլա Պուգաչովան։ Այո՛, ես քո առաջ ծնկի կիջնեի, բայց ոտքերս նույնը չեն»,- ասել է նա տեսանյութում։

Պուգաչովան նաև ասել է, որ նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ Ռուսաստան: Նա Միխայլովին խորհուրդ է տվել գումար աշխատել, քանի դեռ կարող է։

fastnews-ads-banner