Logo

Սթիվ Ջոբսի դուստրը նկարահանվել է Glossier կոսմետիկայի ապրանքանիշի գովազդային արշավում

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 09.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Սթիվ Ջոբսի դուստրը նկարահանվել է Glossier կոսմետիկայի ապրանքանիշի գովազդային արշավում

Սթիվ Ջոբսի կրտսեր դուստրը ՝ Եվան, դարձել է Glossier կոսմետիկ ապրանքանիշի մոդել։

22-ամյա աղջիկը նկարահանվել է ապրանքանիշի նոր արշավում: Glossier-ի հիմնադիր Էմիլի Ուայսը գրել է, որ Եվան հանդես է եկել տնային լուսանկարներով: Գովազդը նվիրված է շրթունքների փայլուն նոր տոնական հավաքածուին։ Եվան լուսանկարվում է լոգարանում ՝ աչքի պատչերով և շրթունքները ներկում փայլով:

Նրանից բացի նկարահանումներին մասնակցել են դերասանուհի Սիդնեյ Սվինին, ով նկարահանվել է «Էյֆորիա» հեռուստասերիալում, և դրագ-քուին Նաոմի Սմոլսը,-գրում է Esquire ռուսական կայքը։


fastnews-ads-banner