Սթիվեն Զաիլյանի «Рипли» ֆիլմն առաջադրվել է «Էմմի-2024» մրցանակի։ Ըստ Armenian Assembly-ի տելեգրամյան ալիքի՝ ամերիկահայ կինոռեժիսորը 8 մասանոց դրամայի սցենարիստն է, ռեժիսորն ու պրոդյուսերը: Ֆիլմի գլխավոր դերերում են Դակոտա Ֆանինգն ու Էնդրյու Սքոտը, իսկ կոնցեպտուալ նկարիչը հայուհի Ջոաննա Բուշն է:
«Էմմի 2024» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 15-ին։


