Logo

Սթիվեն Զաիլյանն արժանացել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակին

09:32 / 12.02.2025Լուրեր
null

Փետրվարի 8-ին կայացել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի (The Directors Guild of America, DGA) 77-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակի է արժանացել ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և «Film Rites» կինոընկերության հիմնադիր Սթիվեն Զաիլյանը: Նրա 8 մասանոց «Ռիփլի» դրաման ճանաչվել է «Լավագույն ռեժիսուրա մինի սերիալում կամ անթոլոգիայում»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Զաիլյանի «Ռիփլի» ֆիլմը հաղթել էր «Էմմիի» «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:

fastnews-ads-banner