Logo

Սոֆիա. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.05.2021ՍՊՈՐՏ
Karen Aslanyan awarding ceremony10 - Սոֆիա. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշներից երկուսը՝ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն ու 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճել են կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ համապատասխանաբար կմրցեն կորեացի ու ֆրանսիացի ըմբիշների դեմ:

Եզրափակիչ դուրս գալու դեպքում, անկախ արդյունքից, Մելիքյանն ու Ասլանյանը կնվաճեն ՏՈԿԻՈ 2020-ի ուղեգիր:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը պարտություն էր կրել 1/8 եզրափակիչում, կարող է սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստանալ, եթե Շվեդիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Բերգը, որը կիսաեզրափակիչում է, նվաճի եզրափակիչի ուղեգիր:

Նույնը վերաբերում է նաև որակավորման փուլում պարտված, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանին, որին հաղթած Միկոլա Կուչմիյը նույնպես կիսաեզրափակիչում է:

Հիշեցնենք, որ ՏՈԿԻՈ 2020-ի համար Սոֆիայի վարկանիշային մրցաշարը վերջինն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner