«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա մեր ժամանակի լավագույն սոպրանոներից Վերոնիկա Ջիոևան։
Ջիոևան ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):
Համերգի ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:
Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1979 թվականի հունվարի 29-ին Հարավային Օսիայի Ցխինվալ քաղաքում։ Նրա խոսքով՝ օպերայի և երաժշտության հանդեպ սեր է սերմանել հայրը։