Logo

Սուրեն Շահվերդյան. «Կոչ եմ անում հարգել մշակույթի և քաղաքականության սահմանները»

11:15 / 16.09.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքի իր էջում կոչ է արել հարգել մշակույթի և քաղաքականության սահմանները: 

«Մկրտիչ Արզումանյանը միշտ ազնվորեն և լի պատասխանատվությամբ է կատարում իր աշխատանքը, շարունակ զարգացնում և կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները ինչը, անշուշտ, գովելի է, մեր թատրոնում հանդես է եկել բարձր պրոֆեսիոնալիզմով՝ ամենայն լրջությամբ մոտեցում ցուցաբերելով։ Մենք նաև քննարկել ենք համատեղ ներկայացման գաղափարը։

Խորապես անհանգստացած եմ նրա անունը քաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերով, որոնք իրեն չեն վերաբերում։ Նրա գործունեությունը բացառապես կապված է արվեստի և հանդիսատեսին ծառայելու հետ։

Կոչ եմ անում հարգել մշակույթի և քաղաքականության սահմանները, չօգտագործել դերասանի անունը որպես մանիպուլյացիայի գործիք»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀանդԱրտ» մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը:

Որոշ շրջանակներ սկսել են թիրախավորել դերասան Մկրտիչ Արզումանյանին: 

fastnews-ads-banner