Logo

Տակեշի Կիտանոն Ոսկե ծիրանի պատվավոր հյուր

18:51 / 06.07.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ոսկե ծիրան 2023 կինոառատոնի պատվավոր հյուրն է ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր միակ և անկրկնելի Տակեշի Կիտանոն։

Փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից, ինչպես նաև Ոսկե ծիրանի պատվավոր հյուր՝ բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասի հետ միասին կներկայացնեն Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ՝ որպես Կիտանոյի առաջին մեծ դերը կինոյում և որպես հարգանքի տուրք կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոյին։

Տակեշի Կիտանոյին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։

fastnews-ads-banner