Արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր Աստոր Պիացոլան դասական տանգոյի հիմքի վրա ստեղծել է մի նոր ձևաչափ՝ Tango Nuevo, որը մեջ նկատվում են ջազի և դասական երաժշտության տարրեր։ Այսօր որոշել ենք հավաքագրել մի քանի հետաքրքրիր փաստ հայտնի կոմպոզիտորի մասին:
- Աստոր Պիացցոլլան ծնվել է 1921 թվականի մարտի 11-ին Արգենտինայում, Մար-դել Պլատա քաղաքում, իտալացի փախստականների ընտանիքում։
- Մանկության տարիներին ապրել է Նյու Յորքում, որտեղ էլ 1930 թվականին սկսել է սովորել ակորդեոն նվագել։
- 1932 թվականին գրում է իր առաջին “La catinga” տանգոն։ Դաշնամուր նվագել սովորել է Սերգեյ Ռախմանինովի աշակերտ Բելլա Վիլդայի մոտ։
- 1934 թվականին հանդիպել է Կառլոս Գարդելին, որն Աստորին հրավիրել էր նվագել իր հետ՝ հերթական շրջագայության ընթացքում։ Նաև Կառլոս Գարդելի հրավերով Պիացցոլլան նկարահանվել է «Օրը, երբ դու կսիրես ինձ» (El día que me quieras) ֆիլմում:
- Համագործակցել է Խորխե Լուիս Բորխեսի հետ՝ նրա բանաստեղծությունների համար երաժշտություն գրելով։ 1965 թվականին լույս է տեսել «Տանգո» սկավառակը։

- 1937 թվականին վերադառնում է Արգենտինա։ Նվագում է գիշերային ակումբներում։ 1943 թվականին նա ամուսնանում է Դեդե Վոլֆի հետ։ Նրանք ունենում են երկու զավակ՝ Դիանան և Դանիելը։ 1946 թվականին ստեղծում է իր առաջին նվագախումբը։
- 1950 թվականին սկսում է գրել դասական երաժշտություն ակորդեոնի համար։ 1963 թվականին «Երեք սիմֆոնիկ շարժումներ» ստեղծագործության համար արժանանում է «Հիրշ» երաժշտական մրցանակին։
- Պիացոլան իր կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ստեղծում է 300 տանգո, երաժշտություն մոտավորապես 50 ֆիլմի համար:
- Պիացոլան գրել է նաև երաժշտություն թատերական բեմադրությունների և բալետների համար։
- Մահացել է 1992 թվականի հուլիսի 4-ին Բուենոս Այրեսում։
Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում

