Հոլիվուդյան երեք խորոշ ընկերություններ՝ Sony, Warner Bros. և Paramount, պայքար են սկսել Քվենտին Տարանտինոյի նոր սցենարի համար: Նոր ֆիլմը պատմելու է սերիական մարդասպան Չարլի Մենսոնի մասին, որը չարագործություններ էր անում 1960-ականների վերջերին:
Տարանտինոն նոր ֆիլմի նկարահանումների համար պահանջում է 100 մլն դոլլար: Ռեժիսորին իրենով անելու համար Sony ընկերությունը մի կարճ ֆիլմ է պատրաստել՝ ցույց տալով իր՝ մյուս ընկերությունների հանդեպ ունեցած առավելությունները:
Ետ չի մնացել նաև Warner Bros.-ը: Երբ Տարանտինոն գնացել է ստուդիա հանդիպման, նրանք հատուկ ռեժիսորին հաճոյանալու և իրենց պատրաստվածությունը ցույց տալու համար իրենց շենքի դիմաց բազմաթիվ ռետրո-մեքենաներ են բերել: Իսկ այն սենյակը, որտեղ կայացել է Տարանտինոյի հետ հանդիպումը, կահավորված է եղել 60-ականների ոճով, իսկ պատերից կախել են ֆիլմի նախապատրաստական մակետներով:
Սա լինելու է Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմը: Խոսակցություններ են պտտվում, որ իր այս ֆիլմում ռեժիսորը կշոշափի Ռոման Պոլանսկու կնոջ սպանությունը, իսկ գլխավոր դերերում հնարավոր է՝ հանդես գան Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դիկապրիոն:

