Logo

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն

12:20 / 31.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցի

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն՝ ըստ հեղինակավոր world-architects.com կայքի: Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Martin Luther King Jr. Memorial-ը, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնում:

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին գտնվում է Դալլասի հյուսիսային Քերոլթոն արվարձանում։ Շինության հեղինակը ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնն է:

Եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի։

Հայ ուղղափառ եկեղեցու պատմության և ավանդույթների կարևորությունը տեղ են գտել Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու դիզայնի հարցում, որն իր ձևը ստացել է Երևանի մերձակայքում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց և ցեղասպանությունը հիշատակում է «կենաց ծառի» տեսքով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ խլված կյանքերը, նշվում է կայքում:

Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցի-1

Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցի-2

Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցի-3

fastnews-ads-banner