Logo

Թահար Ռահիմն առաջադրվել է «Սեզարի»՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմում շանսոնյեին մարմնավորելու համար

22:07 / 30.01.2025Լուրեր
null

Թահար Ռահիմը առաջադրվել է «Սեզարի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմում շանսոնյեին մարմնավորելու համար: «Մսյո Ազնավուրն» առաջադրված է նաև «Լավագույն զգեստներ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն արտադրության ձևավորում» անվանակարգերում:

2025-ին մրցանակաբաշխությանը մասնակցում է 626 ֆիլմ: Հունվարի 2-28-ը 4951 մարդ մասնակցել է քվեարկության առաջին փուլին: Երկրորդ փուլը կկայանա փետրվարի 5-28-ը։ 50-րդ «Սեզարը» կանցկացվի Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում՝ 2025 թվականի փետրվարի 28-ին:

fastnews-ads-banner